Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հայտնվել է անգլիական «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Անգլիական մամուլի վկայմամբ` զինագործներն արդեն այս ձմռանը ցանկանում են ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմի կազմում: Ակումբը պատրաստ է խաղացողի տրանսֆերի համար հատկացնելու երեսունութ միլիոն եվրո: Ասենք, որ Կոստան «Աթլետիկոյում» անցկացնում է փայլուն մրցաշրջան, տասնյոթ գոլով Քրիշտիանու Ռոնալդուի հետ գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ